Կյանքեր

Հաշիշով ողողված ժամանակը հեռացել էր։ Սենյակում տիրող անսովոր լռությունը էլ ավելի էր հավաստում կասկածները։ Աշխարհը դատարկություն չի սիրում և ծովից փչող զեփյուռը փորձում էր լցնել տհաճ բացվածքը։ Ցանկասեր և հեշտալից քնքշանքը՝ շոյող վերածնվող դեմքը, հաճելի թմրությամբ էր լցնում ողջ մարմինը։ Հաջորդ կյանքում մարմինը գտավ բազկաթոռում ընկղմված՝ պարուրված հրաշագեղ զեփյուռների եթերացված համբույրներով։ Անհրաժեշտ էր տրվել. մեկ կյանք ևս, և զեփյուռները նույնպես կլքեն՝ թողնելով հետքը ծովից բխած խոնավ քնկոտության։ Այս կյանքը առավել հաջողվածն էր. թռիչք վաղուց կորցրած հայրենի եզերքով։ Ոչինչ չի շարժվում։ Գեղեցկությունը այնտեղ էր՝ ոտքերի տակ, պարուրված անգույն լուսաշերտով։ Սիրտը պայթում էր հպարտությունից. միակն էր, որ վայելեց այն՝ ծածկելով գլխուղեղի խորին ծալքերից մեկում։ Այլևս ոչ ոք վայելել չէր կարող։ Հոգ չէ, որ գեղեցկությունը ապրել էր ցանկանում, նա խժռեց այն։ Այն ինչ ոտքերի տակ էր, բարձրացավ վերև՝ նեյրոնների մութ լաբիրինթոս։ Ապահովությունը կատարյալ էր։ Հայելիներ այնտեղ չէր գտնի։ Ծովից փչող զեփյուռները կգգվեն մարմնին՝ տանելով ծովի հրաշագեղ ալիքների երանավետ գիրկը, և կփրկեն հաջորդ կյանքը։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s