Ուրվականը

Ուրվականն իր ծիծաղկոտ դեմքն է մտցնում պատշգամբ տանող դռնից ներս։ Դրսում հաճելի մայիսյան երեկո է, ներսում՝ ջերմ լույս, շաղախված խորհրդավոր երաժշտությամբ։ Ուրվականը ինքնասիրահարված է այդ երկու իրար լրացնող երևույթների ճարմանդը հանդիսանալուց։ Թախծոտ ժպիտս նրան չի շտապեցնում ներս մտնել՝ արժեքավոր պահը չկորցնելու նպատակով։ Որքան էլ տհաճ է նրանից սփռվող դատարկությունը, ազատման պահը հեռու է, եթե այն դեռևս գոյություն ունի։ Ահա, կանջատվի մթությունից, կհանգցնի լույսս և այստեղ կստեղծի իր թագավորությունը։ Անզորությունից ճմլվող սիրտս իզուր փրկություն կփնտրի կառուցվող ափերում՝ այս պահին նրանք քնած են։ Ուրվականը հրճվում է։ Իր անկենդան թագավորությունը լրացրեց կենդանի աշխարհով։ Գրավված աշխարհի վաղանցիկության փաստը չի ստվերում ուրախությունը։ Ուրվականը մթության մեջ չնկատեց հավերժական ախոյանին։ Վերջինս զգուշորեն և աննկատ պարուրեց ինձ իր երջանկավետ գրկում։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s