Թատրոն

Մուրացկանները սավառնում էին թատրոնի գմբեթի ներքո՝ հնարավորություն ստեղծելով ճաշարանի անդամության խոստումներ ստացած սովյալ իմաստուններին արվեստահաճո արարք իրականացնել՝ էլ ավելի ծանրակշիռ դարձնելու համար արժանիությունը։ Տարբեր տարիքի, բնավորության, հաշմանդամության «արժանիքներով» օժտված այդ թռչող զանգվածը օրհնություն էր թափում դերասաների և հանդիսատեսների ուսերին։ Մի՞թե կարելի է սավառնել առանց խմբավարի կողմից տրված արտոնագրի և զվարճանալ՝ օրհնություն թափելով։ Հանդիսատեսին դա չէր հետաքրքրում։ Նրանք կլանված էին խաղով, որը գրվել էր հայտնի ձանձրացողի կողմից՝ պատմության մսաղացում փոշի թողնելու ակնկալիքով։ Եվ դա նրան հաջողվել էր հավատքի շնորհիվ։ Խաղը իրապես հրապուրիչ էր, չնայած կրկնվում էր բազում անգամներ։ Հանդիսատեսը վարժվել էր այդ խաղին և դժվար կլիներ նորին ընտելացնելը։ Եվ եթե նույնիսկ որոշ խենթեր գրում էին, միևնույն է, դերասանները ցանկություն չէին ունենում նոր պիեսը բեմականացնել և մատուցել։ Իսկ մարդիկ շարունակում էին թատրոն այցելել, և այն միշտ լեփ լեցուն էր։ Ի՞նչն էր գրավում նրանց՝ սե՞րը, հիացմո՞ւնքը, ճշմարտություն գտնելու կի՞րքը, ձանձրո՞ւյթը, հիմար լինելու փա՞ստը, ճաշարանի անդամության տո՞մսը… Թատրոնը վկայակոչում էր այս և նմանատիպ գաղափարներ կամ արժեքներ։ Նպատակը մեկն էր՝ գովազդը. որքան հնարավոր է շատ հանդիսատես հրապուրել թատրոնով։ Թատրոնը կատարում էր տրված խոստումները. բոլորը գոհ էին մնում իրենց ստացածով, դերասանները՝ ծափահարություններ և փող, այցելուները՝ խոստացված արժեքներ, մուրացկանները՝ խղճահարություն և ողորմություն։ Մի՞թե կարելի է երջանկանալ մուրացկանության փոշով և առողջանալ թատերախաղով։ Հանդիսատեսին դա չէր հետաքրքրում։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s