Մեծ Դերասանը

Չէր ցանկանում դերասան լինել։ Ուղղակի դա իր անձի լավագույն ներկայացումն էր։ Դրսևորումը լայնորեն ընդունվեց և ժողովուրդը նրան «Մեծ» կոչեց։ Ամենաշատը այդ վայնասունից խորապես վշտացավ հենց ինքը :
Կյանքի երազը խեղաթյուրված իրականացավ։ Իզուր պայքարեց ամբոխի պարտադրած ցուցանակի դեմ։ Նրան ծափահարեցին, խրախուսական խոսքեր ասացին, զարմացան շռայլ ընդունակությունների վրա, հավանություն տվեցին, սակայն ցուցանակը այդպես էլ չփոխեցին։
Մահացավ ցավատանջ դեմքով, ինչպիսին բազմիցս խաղացել էր։ Ամբոխը միահամուռ ծափահարեց այդ վերջին, գուցե և լավագույն դերակատարմանը նույնպես։
Հիսուն տարի անց նրանից մնացել էր միայն ատելի ցուցանակը։ Սփոփանքը այն էր, որ կես դար ևս, և ցուցանակը նույնպես կանհետանար մոռացման մշուշում։

Advertisements

3 thoughts on “Մեծ Դերասանը

  1. Կարդացի այս գործը, սակայն այն դժվար է վերագրել որևէ գրական ժանրի: Չնայած սրան, իմաստ գոյություն ունի, բայց մի տեսակ ուղիղ և ոչ գեղարվեստական է ներկայացված: Կարող ա հեղինակը ավելի ճիշտ բնութագիր տա էս գործին:

  2. Բարև Գրիշ,

    Կարծիքդ միանշանակ համակարծիք եմ:)- հատկապես այս ամենափոքրիկ պատմվածքում, այնքան էլ գեղարվեստական չեմ գրում, և այս մեկը իմ ամենապարզ ու ուղիղ պատմվածքն է:
    Ընդհանրապես բնութագրել կամ պարզաբանել գրվածքներս երբեք չեմ փորձել -եթե ինչ որ բան պետք է ավելացվի ապա այն պետք է արդեն լիներ պատմվածքում:(
    Ուղակի կարող եմ ասել, որ այն հիմնված է իրական դեպքի վրա, սակայն բնորոշում է շատ ավելի մարդկանց և իրավիճակների:

    Գնել

  3. Սիրելի Գնել, թույլ տուր իմ խոնարհումը հայտնել այս գեղեցիկ և անչափ խորիմաստ ժողովածուի ստեղծման համար, որն այնքան շահեկանորեն առանձնանում է թափ առած բլոգերային շարժման այս գորշ հորձանքի մեջ: Գրական սուռեալիզմը և աբստրակցիոնիզմը մեր իրականության մեջ այնքան էլ հասու չեն մարդկանց: Սակայն դա չի նշանակում, որ այս ժանրը պահանջված չէ: Այն ընկալելու համար պարզապես տետք է անջատել գիտակցությունը և ուշադիր հետևել ենթագիտակցության ձայնին: Պետք է կարողանալ հասկանալ իրերի անսովոր տրամաբանությունը, կամ պարզապես ընդունել, որ եթե կա իրականություն, պարտադիր չէ, որ տրամաբանությունը ուղեկցի նրան: Ի վերջո,Դուք կարող եք կրկնել մեծն Դալիի խոսքերը ,, ես սուռեալիստ չեմ, ես Սուռեալիզմն եմ… իմ արվեստը կյանք է և սնունդ, մարմին և արյուն, մի փնտրեք այնտեղ ո’չ միտք, ո’չ զգացմունք,,….. Սիրելի գնել, մաղթում եմ Ձեզ հաջողություն, ստեզծագործական եռանդ և առույգ միտք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Համոզմունք եմ հայտնում, որ Ձեր ստեզծագործությունը կհանդիսանա նորարար հայ գրականության կառուցման այն հիմնաքարը, որի վրա մեր տաղանդաշատ սերունդները կբարձրացնեն Պառնասի ազգային ամրոցը: Հարգանքներով` Sokrates

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s