Նարգոմենդա

Լեռներում ծնված առնական կին է, հավանաբար երբեք աղջիկ չի եղել՝ երեխայից անմիջապես ձևափոխվել է կնոջ։ Այդ են վկայում նրա կոշտ, նախանձալից և դժգոհ դիմագծերը, որոնք փորձում է քողարկել հումորով լի խոսքերի և հաճախակի կրկնվող ծիծաղի օգնությամբ։ Պիրկ ոտքերը, որոնք միշտ որքան հնարավոր է բաց են, ճկուն ու հարթ մաշկով ծածկված, բարձրանում են վեր՝ միանալով տղայական իրանին։ Վերջին փաստը տղամարդկանց որոշակի շրջանում համարվում է դրական գործոն, նույնիսկ կրծքի բացակայության պարագան, ուստի այդ ամենը նրա մեջ կուտակված դառնության պատճառ հանդիսանալ չի կարող։ Դեմքն արտացոլում է նախնիների անցած ուղին, լեռներում ապրելու սովորությունը, սակայն առավել նախատեսված է տղամարդկային սեռի համար։ Միգուցե նման ցայտուն դիմագծերով տղամարդ չծնվելու փաստը խիստ զայրացրել է նրան (աստված երբեք չներվեց նման անփութության կամ դիտավորության համար), երբ մեծանալով հասկացել է, որը ինքը կին է և ոչ թե տղամարդ։ Լեռնական ոգու վսեմ ու բարեհոգի ապրելակերպը նրանը չէր։ Ի՞նչ իմաստ ուներ շարունակելու նախնիների ապրած կյանքը, եթե բնությունը այդպես չար խաղ է խաղացել։ Փոխարենը սրտամոտ էր քաղքենիությունը, ուստի առաջին իսկ հնարավորությունից օգտվելով տեղափոխվեց քաղաք։ Այստեղնրա համար բացվեց ինքնահաստատման լայն հորիզոն։ Աղջիկների հետ վարվում է որպես հարճերի։ Դիմադրել նրան այնքան էլ հեշտ չէ՝ նա խիստ քեննախնդիր և նպատակասլաց է։ Անհայտ է, համասեռության նկատմամբ հակում ունի թե՞ ոչ, չնայած արտաքին և ներքին բոլոր գծերը մեզ համազում են դրանում։ Քանի որ հասարակությունը դեռևս չի ընդունում համասեռության դրսևորումները, ուստի, եթե հակում էլ ունենա, միևնույն է, ոչ ոք, անշուշտ բացառյալ կողակցից, այդ մասին իմանալ չի կարող։ Տղամարդ չծնվելու և նրանց կողմից ցանկալի չլինելու փաստը ատելությամբ է լցրել դեպի այդ սեռը։ Այդ պատճառով փորձել ու շարունակում է փորձել վրեժ լուծել տղամարդկանցից (ինչո՞վ էին նրանք առավել արժանի տղամարդ ծնվելու), ստեղծելով բազում սարդոսւոյաններ նրանց շուրջ, և օգտագործելով ամեն առիթ վերջիններիս ոչնչացնելու համար։ Քանի որ մարդիկ անտեսում և քամհարանքով են վերաբերվում բնությունից ծաղրված անձերին, մանավանդ կանանց սեռի, ուստի մարդկանց գերակշիռ մասը իր սխալը հասկանում է ցանցում կամ, ավելի հաճախ, ոչնչացման պահին; Սակայն դեռևս չի հանդիպել որևէ տղամարդ, որը երբևէ ցանկանար զուտ տղամարդկային ծառայություն մատուցել։ Եզրակացությունը մեկն է. շրջապատում տղամարդ չկա։ Հակված է ենթադրելու, որ իրեն ցանկացող տղամարդու հայտնությունը կվերածվի այն արքայազնին, որի շնորհիվ գորտը վերափոխվեց հիասքանչ արքայադստեր։ Այս վարկածը, զուրկ չէ հավանականությունից, եթե հիշենք այն ամաչկոտ կայծը, որը ամեն ինչ ծածկող շղարշի միջից ի հայտ եկավ գինովցած պարի ընթացքում։ ճիշտ է այն շատ կարճ տևեց, սակայն առիթ տվեց կասկածելու, որ կինը դեռևս ապրում է։ Համառ է։ Նոր տղամարդու միջավայրում պարբերաբար գտնվելու դեպքում (հիմնականում աշխատավայրում), փորձում է բոլոր միջոցները ցանկություն ստեղծելու՝ յուրաքյանչուր օր նոր սանրվածք ու հագուստ, նուրբ հումոր, ուշադրություն։ Չհաջողելու դեպքում (որը մինչ այժմ միակ ելքն է) տղամարդու շուրջ կառուցում է ծեծված սարդոստայնը։ Սիրում է դետեկտիվ գրականություն, չնայած ծուլանում է կարդալ։ Ատում է բանաստեղծությունը։ Ամբողջ օրը կարող է հեռուստացույցով սարսափ և մարտական ֆիլմեր դիտել։ Տարվա եղանակներից ոչ մեկը չի սիրում, լավագույն բնապատկերը հարմարավետ գրասենյակն է։ Բոլոր օրերը միանման են, իսկ ամենավատը շաբաթն է, երբ ոչ այդ և ոչ էլ հաջորդ օրը աշխատանքի չի գնում։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s