Օտարացում

Քո բարակ և անկյանք շուրթերը իրենց կանաչ օրերն էին խոստանում և գովերգում խաղաղությամբ լեցուն դիակին, որի կարմրող աչքերը վաղուց մոռացել են արևի լույսը։ Ո՛չ, որքան էլ թուլակամորեն վազեմ դիակ դառնալու երջանկավետ թագավորություն, միևնույն է, երբեք չեմ դադարի այն ատելուց։ Ատում եմ դիակներին, կամ ավելի ճիշտ, ինձ նրանց եղբայր չեմ համարում, և ոչ էլ ցեղակից։ Ես ուրիշ տեսակի դիակ եմ։ Իմ աչքերը վաղուց կապույտ չեն, այլ դառնում են ավելի ու ավելի կարմիր, փորձելով այրել ողջ շրջապատը։ Այդ հիմար զույգին թվում է, թե իրենք կարող են արև դառնալ, երբ ձեռք բերեն արևին համարժեք կարմիր գույն։ Բայց միևնույն է, ես խրախուսում եմ ձեր հիմար երազները։ Որդեր, դուք իզուր եք արհամարաբար ժպտում։ Դուք կարող եք ուտել դիակ դարձած ուղեղս և սիրտս, բայց ոչ երբեք կարմրող աչքերս։ Նրանք ձեր համար չեն։ Ես դուրս կնետեմ նրանց, մինչև դիակ դառնալս։ Հեռու տար քո բարակ շուրթերը։ Միևնույն է, թեկուզ և համբուրելով, ես ատում եմ այդ քաղցր համբույրները։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s