Բատտախ

Իմ մանկության Շամշադինում անձրևը ասֆալտը չի լվանում և առվակների կարկաչով հոսում: Անձրևը շեկահողը ոչ թէ ցեխ, այլ բատտախ է դարձնում, և այդ բատտախը հոսում է ներքև, լցվում նկուղներ ու գոմեր, ուտում բանջարեղենը: Բատտախը ծանր շղթաների նման կառչում է ոտքերից և կուլ է տալիս կոշիկները: Լավագույն տարբերակը կոշիկները պահել ձեռքում, գուլպաները դնել գրպանը, տաբատը ծալել մինչև ծնկները և տասից-քսան սանտիմետր բատտախում խրվելով առանց շտապելու հասնել տուն: Հագուստի մասին անհանգստանալ պետք չէ, այն տուն հասնելուց հետո վառարանի մոտ կես ժամում կչորա: Կարևորը որ բատտախի բաժին չդառնան:

Պատանեկան տարիներից հիշողությանս մեջ է մնացել այդ բատտախներից մեկը, երբ խոզերին տարել էի արոտավայր: Անձրև սկսվեց, և բատտախի կաննոներին հետևելով խոզերին իջեցնում էի գոմ: Պետք չէ ասել, թե բատտախը որքան երջանկություն է պարգևում խոզերին, որով և դժվարացնում իմ գործը, նրանց ստիպելու շարժվել: Աջ ձեռքիս կոշիկներով խոզերին հարվածելով իջեցնում էի, իսկ ձախով պահել էի անգլերենի ինքնուսույցը, որը նույնպես վառարանի մոտ արագ չորանալու փորձառություն ուներ:

Մի ավտոմեքենա ճեղքելով բատախխը անցնում էր մեր կողքով: Ներսում մառախլապատ հայացքով երկու միջահասակ տղամարդ և մի կին էին: Մեքենան նրանց պաշտպանում էր անձրևից ու բատտախից: Նրանք հարմարավետ հայացքով և մի քիչ զարմանքով նայեցին ինձ (հավանաբար Երևանցի էին), և անհայտացան տեսադաշտիցս:  

Այժմ, երբ հարմարավետ մեքենանս ապահով վարում եմ բատտախի ու անձրևի միջով, իմ մեջ էլ եմ զգում այդ մառախուղը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s