Մի հարսի պատմություն

Փեսացուին առաջին անգամ տեսա հարսանիքի օրը: Միջնորդի և ծնողներիս խոսքերով՝ խելոք, բարձրահասակ, աշխատասեր, մեզ նման ընտանիքի որդի է; իսկ նրանց երկրորդ աստիճանի հորեղբոր տղան կոլխոզի նախագահն է: Նույնիսկ հայրենականին ցեղից զոհ են տվել: Լավ է, որ բարձրահասակ է; թե չէ կոլոտներից զզվում եմ:

Փեսացուի հնացած, նրա չափսերից ակնհայտ փոքր կոստյումը հուշում էր, որ նրանով էր կայացել վերջին տասը տարիների այդ ցեղի փեսացուների հարսանիքը: Հատկապես ծիծաղելի էր շալվարի կարճությունը: Կարմրաթուշ էր, պնդամարմին, սև աչքերով, անշնորք խուզած մազերով, կեղտոտ եղունգներով, փնթի սափրված, ճմրթված վերնաշապիկով: Լավ է ոտքերին նասկի ու կոշիկ կա՝ թաքցնելու բաներ այնտեղ էլ հաստատ կլինի: Ու այդ կերպարը դեռ իրեն թույլ էր տալիս չարաճճի հայացքով զննել ինձ:

— Այ Ծիրան, դու ով ես, որ ինձ առանց ամաչելու ոտքից-գլուխ չափչփում ես: — “Ծիրան” մականունը պատահական ստացվեծ, բայց վիճակվեց կպչել այնպես, որ գերեզմանաքարին քարտաշը ռեֆլեքսով “Ծիրան” էր գրել, հետո նկատել ու ուղղել սխալը:

Ուստի առաջին իսկ առիթի դեպում, երբ Ծիրանին կանգնեցրին կողքիս, և հարսանքավորների ուշադրությունը կոլխոզի նախագահի անիմաստ խրատականներին էին ուղղված; կաբլուկով սեղմեցի նրա ոտքը: Նա հազիվ կուլ տվեց գոռոցը, և զարմացած կմկմաց՝ “Էս ինչի?”: — “Սուս, էդ հլա ճտերն են”- հաղթական բառերս ցածրաձայն շպրտեցի նրան:

Խեղճը մինչև հարսանքի վերջը ինձնից քաշվում էր, և միայն իրենց տան խնջույքում սկսեց անդադար խմել, ու անիմաստ ժպտալ ու ծիծաղել, որ իրեն մի քիչ լավ զգա: Երևի, հույս ուներ, որ տան պատերը իրեն տղամարդու և տան գլխավորի կարգավիճակ կամրագրեն: Նունիսկ մեկ անգամ, իր հոր խոսքերով ոգևորված ինձ փորձեց կիսագրկել՝ սակայն կես հայացքս էլ բավական էր: Իսկ դրան այդպես ոգևորող հայրը՝ իր բաժին բորշը դեռ կուտի: 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s