Միջակը

“Միջակ” բառը կարծես հենց Մհերի համար էր ստեղծվել: Կազմվածքը, մտավոր կարողությունները, հագ ու կապը, աչքերը, մազերը, պահվածքը, … — ամեն ինչ միջակ էր, այնքան միջակ, որ թաղում միակն էր, ում համար մականուն չգտան: Երբ անցնում էին նրանց տան մոտով, ոչ ոք չէր ասում. “Սա Մհերենց տունն է”, կամ գոնե. “Մեր դասարանի Մհերը այստեղ է ապրում”:

Թաղում ոչ ոք չհիշեց, որ Մհերը իր դասարանից լիներ, կամ թե արդյո±ք նա կարողացավ ավարտել դպրոցը: Այն ժամանակ ավելի կարևոր հարցեր կային՝ պատերազմ, ցուրտ ու անլույս տարիներ, հացի հերթեր, §գրադների¦ պայթյուն: §Գրադների¦ պատմություններից մեկում կարծես Մհերը կար՝ հենց իրենց տան մոտ էր պայթել, սակայն կտրել էր հարևանի՝ երկու համաշխարհային պատերազմ ապրած ծերունու կյանքը: Այնպես, որ այդ դեպքում էլ նրա անունը չշոշափվեց:

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակը Մհերին երկարաժամկետ, հավանաբար մինչև թոշակի գնալը, աշխատանքով ապահովեց: Նա միացավ պայմանագրային սահմանապահներին — երկու շաբաթ սահմանի վրա՝ տեղափոխումը, սնունդը և հագուստը ներառյալ, երկու շաբաթ տանը: Աշխատավարձը նույնիսկ բավարարեց ամուսնանալու և երեխա ունենալու համար:

Սահմանում ծանոթացավ իր առաջին ընկերոջ հետ՝ Սահակին, որը հարևան գյուղից էր և ում նա կարող էր վստահել, պատմել իր կնոջ և երեխայի, հազիվ ծայրը-ծայրին հասցնելու, ոտքերի ցրտահարության, թշնամուց վախի և նույնիսկ մանկա-պատանեկան հիշողությունների մասին: Սահակը միակն էր, որ ծառայողների խմբում նկատում էր իրեն, տալիս իր անունը, հետաքրքրվում իր ընտանիքի ու ձմռան ցրտից տունն ու երեխային տաքացնելու մասին:

Կինն էլ Սահակին շատ հավանեց, իսկ երեխան ամեն անգամ հրճվում էր, երբ Սահակը քաղցրավենիքով այցելում էր իրենց տուն: Սահակը նույնպես դժվար էր ապրում՝ ամուսնացած չէր, եփել-լվանալ չգիտեր, ընկերների ու բարեկամների հետ հազվադեպ էր շփվում: Իր մտքով դեռ չէր անցել, երբ կինը հուշեց, որ Սահակը կարող է տեղափոխվել իրենց տուն – միասին ավելի հեշտ կապրեն՝ կիսելով տան ծախսերը և այլ հոգսեր; հատկապես, որ կինը երկրորդ երեխային էր սպասում:

Մհերը ուրախությամբ կնոջ առաջարկը փոխանցեց Սահակին, և նա տեղափոխվեց իրենց վարձակալած տուն: Սկզբում ամեն ինչ հրաշալի էր, Մհերը և Սահակը միշտ միասին էին և տանը, և սահմանի վրա՝ ուս-ուսի: Սակայն երկրորդ երեխայի ծննդով կնոջ համար դժվար էր երկու շաբաթ առանց տան տղամարդու տաքացնել տունը, բակը մաքրել ձյունից, գնումներ կատարել ու պահել և կերակրել երկու փոքր երեխաներին:

Այս անգամ առաջինը Մհերը առաջարկեց, որ Սահակի հերթափոխը փոխվի, որով տանը միշտ տղամարդ կլինի՝ օգնելով կնոջն ու երեխաներին: Շատ ցավալի է, որ նա արդեն չի հանդիպի իր ընկերոջը, սակայն հանուն ընտանիքի, ու հատկապես իր փոքրիկ հրաշքների, Մհերը պատրաստ է գնալ նման զոհողության:

Մի քանի ամիս հետո Մհերը արդեն միջակ չէր, նրա անունը գյուղի մեծ մասը լսել էր, ու նույնիսկ նրան դեմքով էին ճանաչում ու ժպտալով բարևում:

Advertisements

One thought on “Միջակը

  1. Ես էլ կժպտայի, եթե այդքան տհուր չլիներ… Իրականում այդքան էլ չեմ հավատում, որ անգամ ամենահեռավոր տարաշրջաններում, ամենաանելանելի սոցիալական պայմաններում ապրող ,,ամենամիջակ,, մարդիկ դեռևս ապրում են այդքան միապաղաղ կյանքով, ուր էմոցիաներն ու լավ կյանքի ձգտումը կարող են մահացած լինել այդ աստիճան: Իմ վերաբերմունքը միմիայն խոնարհումն է այդ աշխատավոր ու չարքաշ ,,միջակ,, խավի հանդեպ, որի գոյությունն ինքնին այն կարևոր նախապայմանն է, որպեսզի գոյություն ունենանք մենք՝ անհոգ ու կուշտ, իրականում ոչինչ չարտադրող ու չստեղծող ,,օֆիսային պլանկտոնը,,: Անձամբ ես կարծում եմ, որ ,,միջակ,, մարդիկ իրենց էմոցիոնալ ու հոգեկան աշխարհի հարստությամբ բոլորվին էլ չեն զիջում ,,հարուստ,, հոգեկան աշխարհ, իսկ իրականում պարզապես առավել էքսցենտրիկ ու քաղքենի մտածելակերպ ունեցող խավին: Նրանց թվացյալ էմոցիոնալ պասսիվոււթյունն ու կյանքի միապաղաղությունը պարզապես արտացոլումն են այդ մարդկանց վիճակի ճնշող անելանելիության ու նրանց մեջ խորը արմատավորված սոցիալական կարգավիճակի անհաղթահարելիության զգացման…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s