Խոզաբուն

Պատանեկության ամենաջերմ ապրումներից է մայիս ամսին փայտե խոզաբուն քանդելը:

Խոզերը տեղափոխվում են նոր կառուցված տնակ, որի աղտոտման և այլևս վերանորոգման ոչ պիտանի դարձնելու համար մեկ կամ առավելագույնը երկու տարին բավարար է: Վնասակարության հակված խոզերին նույնիսկ քարե պատերով ու բետոնե հատակով բները խոչընդոտ չեն, էլ ուր մնաց փայտյա տնակները: Որոշ խոզերի վնասակարության հակումը կամ դրանց զսպման միջոցները առանձին պատմություն է; մեր այս պատմությունը լքված ու այլևս ոչ պիտանի բնի մասին է:

Լքված փայտե խոզաբունը գարնանային ջերմ արևի տակ արտաշնչում է այդտեղ ծնված ու մեծացած խոզերի պատմությամբ: Կացնի հստակ հարվածներով կեղտից մաքրվող տախտակները իրենց յուրահատուկ նախշերով պատված ժպիտն են պարգևում մաքրողին՝ պատմելով խոզերի և իրենց չարչարանքի մասին: Ակցանների և ամուր մկանների օգնությամբ նրանք նաև ձերբազատվում են ժանգոտած մեխերից, ինչպես հիվանդը՝ փչացած ատամներից: Կեղտի շերտից ու ժանգոտած մեխերից ձերբազատված տախտակները  առանձնահատուկ բույրով ու ջերմությամբ են լցված: Մաքրված տախտակներն, ու մուրճով ուղղված ու ժանգից մի փոքր ազատված մեխերը դեռ պետք կգան:

Երբ խոզաբունը ամբողջությամբ քանդված և տախտակները հավաքված են, հայտնվում է դեռևս խոնավ գետինը, որի վրա դեռևս գծագրված է խոզաբունը: Այդ պարարտ հողը պետք է վարել ու ցանել, քանի դեռ արևը չի չորացրել այն: Վարելուց հետո խոզաբնի հետքը ամբողջովին վերանում է, և ոչ ոք այլևս չի կարող տեսնել նրա երբեմնի գոյությունը այս հողակտորի վրա: Վարելու հետ անհայտանում ու մոռացվում են այդտեղ ծնված ու մեծացած խոզերի պատմությունը նույնպես:

Հողակտորից հրաշալի բանջարեղեն և մրգատու ծառեր են ծնվում: Այն, որ նրանք ձեռք են բերում և փոխանցում այդտեղ երբևէ ապրած խոզերի պատմությունը՝ կարելի է ենթադրել՝ տեսնելով այդ պտուղներից սնվողների նմանատիպ վարքի դրսևորումը:

Խոզաբունը քանդելու լավագույն ժամանակը մայիսյան արևային օրերն են: Դրանից հետո կեղտը այնքան խորն է մտնում տախտակի մեջ, իսկ ժանգոտած մեխերը այնպես պինդ են ձուլվում տախտակին, որ նրանց իրարից առանձնացնելը արդեն հնարավոր չէ: Նույնիսկ վառելու համար նրանք արդեն պիտանի չեն: Հողակտորը նույնպես կկորցնի իր պարարտությունը և կդառնա անպիտան տարածք:

Մայիսին խոզաբունը պետք է քանդել:

Գնել Խաչատրյան

17.01.2014

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s