Մի կնոջ պատմություն

Մայրս ինձ՝ իր միակ դստերը, պահում էր սեռական ծառայություններով, որոնց դիմաց մեր քաղաքում և նույնիսկ մոտակա մայրաքաղաքում սուղ էին վճարում, և լավ համբավ չէր վայելում: Նա բարձրահասակ էր, նրբակազմ, նուրբ դիմագծերով: Նրա հետ շփվողները սկզբում չէին կարող ենթադրել նրա մասնագիտության մասին: Բարեկամները վաղուց երես էին թեքել մեզնից, իսկ հորս մասին ես և ոչ ոք ոչինչ չգիտեր:

Մորիցս ժառանգել էի նրա լավագույն կողմերը, իսկ հետո, երբ նա հեռացավ երկրից իր նոր ծնված որդու և սիրեկանի հետ, նաև նրա մասնագիտական հմտությունները:  Այդ ժամանակ ես տասնհինգ տարեկան էի:

Արտաքինս, տղամարդկանց թուլությունների իմացությունս ու ազատ մտածողությունս մայրաքաղաքում ինձ ապահովեցին ֆինանսական անհրաժեշտ միջոցներով և նույնիսկ կրթությամբ: Լուրջ հարաբերություններ ստեղծելու մասին չէի մտածում՝ ինձ անկախություն ու հաստատուն փող էր անհրաժեշտ, և բացի այդ էլ, դժվար թե երկար կարողանայի թաքցնել իմ ապրելակերպը:

Մի առավոտ կանգառում ինձ մոտեցավ հնաոճ հագնված մի տղա և ժպտաց: Աշխատանքիս բերումով ժպտացի՝ հուսալով նոր հաճախորդի հայտնվելը: Սակայն այդ աղքատ ուսանողին թվաց, թե ես իրեն հավանել եմ, և չկարողացա դիմակայել նրա ծեծված խոսքերին: Սակայն իմ հետզհետե հիասթափվող ու սառը հայացքը նրան սթափեցրեց:

Ամիսներ անց այդ ուսանողը, ով արդեն լավ վճարվող աշխատանք էր գտել, նորից հադիպեց ինձ փողոցում` ճանաչեց ու ավելի լայն ժպիտով մոտեցավ: Այս անգամ ավելի ջերմ գտնվեցի, և ընդունեցի ժամադրության հրավերը: Դե, արդեն փող ունի: Սակայն նա ինձ տարավ թանգարան, անդադար ինչ որ “բարձր” թեմաններից ճամարտակեց, փոխանցեց հեռախոսահամարը:

Անցավ կես տարի, և նորից հանդիպեցի նախկին ուսանողին: Այս միլիոնանոց քաղաքում, նրանից կես տարուց ավելի աննկատ մնալ չէր հաջողվում: Այժմ նա ավելի ինքնավստահ էր, բռնեց ձեռքս, ինձ տարավ այգի, համբուրեց, և … վերջ: Չփորձեց և չառաջարկեց սեքսով զբաղվել, այդպես էլ հարմար պահ չգտա նրան հայտնելու սակագինը:

Գումարի կարիք ունեի, և հեռախոսացանկի մեջ աչքիս ընկավ նրա համարը: Որոշեցի զանգել – եթե խելքի էլ եկած չլինի, ես ինքս նրան կասեմ իրականությունը; այսքան ժամանակ ինձնից անվճար հաճույք ստացավ: Զանգս նրան ցնծություն պարգևեց: Ժամադրվեցինք: Եկավ ու առաջարկեց գնալ իր բնակարան: Կարծես վերջապես խելքի է եկել: Տուն մտանք,…, և այ քեզ “անակնկալ”՝ նրա մայրը դիմավորեց մեզ, որպես հարսնացու սկսեց տնտղել ինձ, հարցեր տալ: Աշխատում էի քիչ խոսել, որ հորինվածքներս ակնհայտ հակասական չլինեին: Չէ, այս տղան իսկական փորձանք է:

Ընթրիքը վերջացրինք, և ինձ ուղեկցեց դուրս, հրճվանքով պատմելով, որ իր մայրն էլ է շատ հավանել ինձ, որ ինչքան ուրախ է ինձ նորից գտնելու համար, և որ արդեն ինձ երբեք չի կորցնի: Հատկապես հազիվ էի զսպում ծիծաղս, երբ նա բացատրում էր, որ մարդուն ճանաչելու համար մի ակնթարթն էլ բավարար է՝ պետք է լսել միայն սրտին: Ես խոստացա զանգել հաջորդ օրը:

Այդ նախկին ուսանող իմ կյանքում հանդիպած ամենամիամիտ մարդն էր: Նա այդպես էլ ոչինչ չհասկացավ, երևի մինչև հիմա շարունակում է տանջվել իմ անհայտացմամբ ու փորձում իր արարքների մեջ գտնել սխալները: Կարծում եմ, որ սպասում է իմ նորից հայտնվելուն: Խեղճը ինչպես կարող էր ինձ գտնել, եթե այդ ողջ ժամանակ իմ մասին ճիշտ իմացավ միայն անունս:

Երբեմն մտածում եմ, իսկ ինչ կլիներ եթե թողնեի որ այլևս չկորցնի ինձ: Բարետես է, բարի, ֆինանսապես ապահով: Վստահ եմ, որ եթե նրան պատմեի կամ նա ինքը պատահմամբ իմանար իրականությունը, միևնույն է իմ նկատմամբ տածած սիրուց ու իր թանգարանային սկզբունքներից ելնելով ինձ չէր լքի:

Չգիտեմ, նա այնքան միամիտ էր ու այնքան բարի, որ չկարողացա խաբել նրան՝ նրա սրտում մնալով որպես խորհրդավոր անհայտացում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s