Երկու աշակերտուհի

Ձմռանը մեկ ամսով ուսուցչական պրակտիկայի գործուղեցին հայրենի գյուղ՝ ավարտական դասարաններից մեկի մաթեմատիկայի դասաժամերին: Պատերազմական գոտում գտնվող անշուք դպրոցում քսանամյա տղային, մաթեմատիկայից, ու իր և աշակերտների ֆիզիկական անվտանգությունից առավել, անշուշտ հուզում էր աշակերտուհիների փայլող աչքերը:

Իրար հակապատկեր երկու աշակերտուհիներ ամենաշատ ուշադրություն էին պահանջում՝ մեկը անչափելի համեստ ու գերազանցիկ, մյուսը անկառավարելի անկարգ ու չսովորող:   Նրանք երկուսն էլ միջահասակ էին ու հաճելի արտաքինով: Գերազանցիկը կարծես ստվեր լիներ, որը հայտնվում էր միայն երբ ոչ ոք չէր կարողանում հարցերին պատասխանել, իսկ Անկարգը՝ չգիտեր էլ ինչպես սպառեր անսահման էներգիան:

Բոլոր դեպքերում, ինձ համար այդ երկուսի ներկայությունը ամենացանկալին էր; թեկուզ և նրանք երկուսն էլ երկրաչափական հավասարակողմ վեցանկյուն մտածողությունիցս դուրս էին ու անըմբռնելի:

Անկարգին փողոցում հաճախ էի հանդիպում՝ անշուշտ նրա համար տան պատերը բանտ էին: Ամեն հանդիպման ժամանակ չգիտեի ինչպես հակադարձեմ նրա անթաքույց զգացումներին ու խոսքերին, ինչպես թաքցնեմ ողջ մարմնովս մեկ սփռվող դողը: Չէի կողմորոշվում, արդյոք որպես ուսուցիչ, թեկուզ և մեկ ամսվա պրակտիկայի շրջանակում, որքանով է հարիր տասվեցամյա աշակերտուհու հետ նման հայացքների փոխանակումը և զրույցները: Չգիտեի ուրախանամ թե տխրեմ, որ օրեցոր նրա աչքերը ինձ տեսնելիս կորցնում էին իրենց փայլը:

Գերազանցիկին դասարանից դուրս հանդիպելու մասին գրելն իսկ ավելորդ է: Կարծես նա միանգամից տնից հայտնվում էր իր նստարանին, և հետ տուն: Նրան երևի կմոռանաի, եթե հաջորդ տարի չպատմեին, որ ժավել խմելով ինքնասպանություն է գործել, երբ ծնողները մերժել են նրան ամուսնանալ:

Իսկ Անկարգին տեսա հաջորդ հունվարի մեկին՝ գերեզմանոցում՝ ֆիդայու թաղմանը: Նա այնտեղ էր՝ էլ ավելի գեղեցկացած, անչափ ցանկալի օրիորդի կերպարով, գեղանի սպորտային մարմինը ընդգծող ջինսե շալվարով, կարճ վերարկուով ու սևահող ցեխաձյունը անտեսող բարձրակրունկ երկարաճիտք կոշիկներով: Նրա աչքերը էլ ուժգին էին բոցկլտում, իսկ հայացքը բոլորից վեր էր՝ անզիջում և սպանող:

Գեթ մի հայացք արժանանալու հույսս զուր էր: Նրա աչքերից անդադար արցունք էր թափվում: Չէի հասկանում ինչպես կարող էր այդ կրակում այդքան անկեղծ արցունք լինել; և չէի կարողանում մտաբերել, որ որևէ բարեկամական կամ ընկերական կապ ունենար երկու զավակների հայր զոհված ֆիդայու հետ:

Գնել Խաչատրյան

08.02.2014թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s