Մի անգամ թատրոնում

Տարիներ առաջ ժպտերես թմբլիկ աղջիկ էր: Խունացած նկարներ ունի, որոնք պահել է թոռների աչքերից հեռու:

Ժամանակն ու կյանքը դարձրեցին գեր, ներկած կարճ մազերով, կյանքի մշտական դժվարությունները հաղթահարող հիսունն անց կին: Մահացած ամուսնու, ցաքուցրիվ երեխաների, շենքի անցուդարձի, ղարաբաղի, ամերիկայի վնասակար քաղաքականության մասին անսպառ մտածմունքները միշտ ուսերին են: Դրանք հոժարությամբ է տանում; և նույնիսկ հասնում անմնացորդ կիսում և ապրում հեռուստասերիալների հերոսների դժվարին կյանքով:

Օրերից մի օր աշխատավայրում թատրոնի տոմս վաճառեցին, և ստիպեցին գնել: Ասացին, որ հումորային ներկայացում է, որտեղ խաղում են հեռուսասերիալների սիրված դերասաններ: Ասացին, որ տնօրենն էլ է գալու:

Թատրոնը փոքրիկ էր, իսկ բեմը համարյա ափի մեջ: Առաջին երկու դերասանները, որոնք միապաղաղ քայլային շարժումներով անհետաքրքիր զրուցում էին վարագույրից այս կողմ, ծանոթ չէին: Միայն վերջում, երբ երիտասարդ տղան դեմքն ու մարմինը ծամածռելով ասաց. “Ես անգլերեն չգիտեմ”, դահլիճը մի քիչ աշխուժացավ:

Հետո բացվեց վարագույրը, ցույց տալով բեմում կանգնած այլ դերասանների: Միանգամից նկատեց սիրելի դերասաններից մեկին՝ իր հասակակից միջահասակ թմբլիկ ճաղատին, որի բոլոր հեռուստակերպարները՝ լինեն դրանք հումորային թե գողական, իրեն անչափ սրտամոտ են: Նա հագել էր ցայտուն գծերով կոստյում և հնաոճ կոշիկներ:

Հանդիսատեսը ժամանակ առ ժամանակ ծիծաղում էր; իսկ իրեն անչափ զվարճացնում էր Ճաղատի կերպարը: Ահա Ճաղատը, որպես թուրքերից ամերիկա փախած արաբ, հյուրընկալվում է հայի տանը, լուռ-ու-մունջ նստում նրա կողքին, միայն ժամանակ-առ-ժամանակ հոգոց հանում և թափ տալիս ծնկի փոշին՝ հիշելով թողած հայրենիքը և ընտանիքը: Հանդիսատեսը լուռ է, բայց ինքն իրեն այլև զսպել չի կարող և ամբողջ դահլիճը լցվեց վարակիչ անկեղծ ծիծաղով:

Ճաղատը անցավ վարագույրից այն կողմ, և րոպպե անց, նորից հայտնվեց, նույն տխուր հայացքով լուռ-ու-մունջ նստեց հայի մոտ՝ ժամանակ-առ-ժամանակ հոգոց հանելով և թափ տալով ծնկի փոշին: Վարագույրից այս կողմ նրա գլխի հայտնվելն էր բավական էր, որ վերսկսվի անհոգուրդ ծիծաղը, որին մի պահ միացավ նաև ողջ դահլիճը:

Ոչ Ճաղատի շարունակվող տխուր կերպարը, ոչ կողքին նստած աշխատակիցների հորդորը, և ոչ էլ դահլիճից նրան ուղղված բազմաթիվ հայացքները, այլևս չէին կարող դադարեցնել ծիծաղը՝ ախր Ճաղատը անչափ զվարճալի կերպար է:

Մինչև ներկայացման ավարտը լիաթոք ուրախացավ և մոռացավ ամենօրյա մտածմունքները: Ճիշտ է, հեռուստասերիալներում Ճաղատը շատ ավելի լավ է հանդես գալիս, սակայն թատրոնը նույնպես վատ չանցավ, և այլևս չափսոսած այն երկու հազար դրամը, որը վճարել էր տոմսի համար:

Գնել Խաչատրյան
22.10.2014թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s