Հայր Պողոս

Առավոտ էր, հունվարյան ցրտաշունչ ու մռայլ առավոտներից մեկը: Նոր տարվա և Ծննդյան տոները երկու շաբաթ առաջ էին վերջացել:

Պողոս վարդապետի հիշողությունում մանր ձյուն էր մաղում:

Կիրակնօրյա ցրտաշունչ այս առավոտվա միակ ջերմացնող ակնկալիքը՝ Գոհարի հետ հանդիպումն է: Վավաշոտ շուրթերով և փարթամ կրծքով կնոջը երեկ էր հանդիպել եկեղեցում: Կինը օգնության կարիք ունի՝ ամուսինը մահացել է երեք տարի առաջ, Գոհարին ու հինգ տարեկան դստերը թողնելով ծանր վիճակում:

Հայր Պողոսը հիշեց, թե ինչպես էր մի քանի կիլոմետր ցեխոտ ու ցուրտ ճանապարհով քայլում դեպի դպրոց, կամ ինչպես էր սառող ձեռքերով մաքրում ձյունը: Հիշեց իր մաշված ու անշուք վերարկուն, որը երկու տարի հագնելուց հետո իր վրա ծիծաղելի տեսք ուներ, բայց հայրը նորը գնելու հնարավորություն չուներ:

Պատարագը մի քանի ժամ է տևելու: Անհրաժեշտ է նախապես հոգալ բնական կարիքները, լողանալ և նախաճաշել: Օգնականը կես ժամից սուրճ, ընդեղեն և քաղցրեղեն կմատուցի: Այս անելիքները Հայր Պողոսի հոգուն թեթևություն բերեցին:

Հաճախ էր վանում ներքին ձայնին՝ հիշեցնող մինչև կյանքի վերջը երկու հազար տարի չփոխվող պատարագը կրկնելու իր պարտականությունը: Նույն արարողությունն է, բառերը, երգն ու քարոզը: Չլինեին հարմարավետ ապահոված կյանքն ու ամենօրյա հոտից երբեմն առանձնացող գայթակղիչ աչքեր, այլևս այս միապաղաղությանը դիմանալ չէր կարող: Ուստի շարունակում էր անխոջ կատարել էր հովվությունը, երգել Աստծուն և քարոզել աշխարհի անցողիկությունը:

Ահա, Գոհարին նկատեց հավատացյալների խմբում: Հազիվ իրեն զսպեց չժպտալ, հատկապես որ այդ պահին կատարվում էր Քրիստոսի խաչելիության դրվագը: Պատարագի ավարտին դեռ երկար կա: Կրճատել չէր կարելի, սակայն քարոզը կարող է կարճ կապել: Կկարդա “լեռան քարոզից” մի դրվագ և կպատգամի հետևել այն:

Հիսուսի միս ու արյան հաղորդության պահն է: Քիչ ժամանակ է մնացել: Հայր Պողոսը մտովի չափեց հերթում կանգնածներին, որոնք այսօր շատ ավելի էին թվում: Գոհարը չէր երևում: Հանկարծ հեռացած չլինի: Ինքը նույնիսկ նրա հեռախոսահամարը կամ հասցեն չվերցրեց. եթե հեռանա ապա դժվար կլինի նրան գտնելը: Սակայն նա խոստացել է Գոհարին օգնել, և եթե այսօր եկել է, ուրեմն կմնա, չէ որ պայմանավորվեցին հանդիպել պատարագից հետո. օգնության հնարավորությունը քննարկելու իր կացարանում:

Հայր Պողոսի ձեռքերը ռեֆլեքսով հավատացյալների բերանն էին խցկում նշխարհները: Հերթի մեջ երևաց Գոհարը. նա իրեն կհասնի մոտ երկու րոպպեից: Նրա կուրծքը հիասքանչորեն նշմարվում էր կիսաթափանցիկ սև հագուստում: Ձեռքերը սկսեցին դողալ: Հաջորդը Գոհարն է: Ինչ հրաշալի է նրա բերանը; ահա վավաշոտ հաստ շուրթերը պատրաստակամ բացվեցին իր առաջ: Աչքերը մթնում էին, և ուժգին սառսուռ անցավ ողջ մարմնով մեկ: Մեկ ամբողջ հավիտենականություն տևեց նշխարհը Գոհարի թաց ու տաք շուրթերին քսելով հիասքանչ լեզվի վրա դնելը:

Գոհարը ժպտաց ու քայլեց դեպի ելք: Քիչ անց Հայր Պողոսը սթափվեց ու տհաճ թացություն զգաց գոտկատեղից ներքև: Փառք Աստծու, որ սև փարաջան ծածկում է ամեն ինչ:

Գնել Խաչատրյան

26.11.2006թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s