Մի ժամադրության պատմություն

Ասիացի տղամարդու համար ֆրանսուհիները ֆիլմերում են հանդիպում՝ զգայուն, բարեկազմ, նորաձև, համարձակ և անկանխատեսելի: Ավելի լավ կլինի, որ նա երբեք Ֆրանսիա չայցելի՝ իրականությունը հիմնականում խիստ հեռու է պատկերացրածից:

Չինացի համակուրսեցիս ութ տարի ապրելով չինուհու հետ, ձանձրացել էր նրանից, և որոշել առանձնանալ: Մի օր անթաքույց հրճվանքով հայտնեց, որ բախտը սաստիկ բերել է՝ հանդիպում է մեր համակուրսեցի ֆրանսուհու հետ՝ բարձրահասակ, բարեկազմ, կապույտ աչքերով, շիկահեր, խիստ խելացի՝ վարժ տիրապետում է հինգ լեզուների:

Ինձ դա տարորինակ թվաց՝ նման համակուրսեցի ֆրանսուհի չէի կարողանում մտաբերել: Չինը ցույց տվեց նկարը՝ աղոտ մտաբերեցի: Ամեն ինչ ճիշտ էր նկարագրել; սակայն ֆրանսուհին իր այդ բոլոր առանձին ցանկալի հատկանիշներով հանդերձ, որպես ամբողջություն՝ չափազանց անհամակրելի էր … գոնե իմ աչքերով: Ես նույնիսկ չէի ենթադրել, որ նա ֆրանսուհի է: Անշուշտ իմ տպավորության մասին Չինին չասեցի, իսկ նրա սիրահարված աչքերը չէին կարող նկատել իմ հայացքում թաքնված շփոթությունը:

Առաջին ժամանդրությանը, Չանը և ֆրանսուհին նստել էին բացոթյա սրճարանում՝ պալմաների ներքո, պատվիրել մեկական գավաթ կարմիր գինի՝ վայելելով անապատի զով աստղազարդ գիշերը; Չորս ժամ ձգված վայելքի ընթացքում, նրանցից ոչ մեկը չէր խաթարել հեքաթային բնաշախարհի շշուկները: Նրանք լուռ վայելել էին գինին և միմիյանց ներկայությունը; երբեմն երբեմն միասին հայացքը սևեռելով հեռավոր միևնույն կետին կամ պալմայի քամուց պարող տերևին; իսկ հազվադեպ՝ իրար աչքերի խորքում կարդալով մյուսի զգացողությունները:

Այն որ ֆրանսուհին կարողացել էր լռել առաջին ժամադրության ողջ ընթացքում, Չանի համար դարձել էր աշխարհի ամենայուրահատուկ ու ամենացանկալի կինը, անակնկալներով լի՝ ինչպիսին պետք է լինի հիասքանչ ֆրանսուհին:

Ֆրանսուհին ամեն ինչով հակադիր էր շատախոս չինուհուց, որի հետ Չանը անցկացրեց իր երիտասարդության լավագույն տարիներից ութը:

Գնել Խաչատրյան

23.11.2014

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s