Նկարիչը

Համալսարանից կացարան ձգվող ուղին հինգ կիլոմետր էր: Ձմռանը ամենադժվարը վերջին հարյուր վաթսուն մետրն էր՝ հարյուր մետր սառցակալած թեքությունը հաղթահարելը, որը հաջողությամբ էր պսակվում երկրորդ կամ երրորդ փորձից, իսկ վաթսուն մետրը՝ տասնհինգ հարկ բարձրանալը:

Համալսարանում ջեռուցում և էլեկտրականություն կար: Իսկ կեսօրին նույնիսկ անվճար ճաշ էին մատուցում: Իսկ կացարանում ինձ էր սպասում պատերից փչող դառը սառնությունը: Եթե կարողանում էի նավթ հայթհայթել, ապա փոքրիկ վառարանը, կարողանում էր թաքացնել իրեն շատ մոտ մեկնված ձեռքերս և մարմինս, մի քիչ ջուր՝ լողանալու համար, իսկ հանգստյան օրերին՝ կիսատապակել կարտոֆիլ: Պարզ էր, որ կացարան էի վերադառնում միայն ուշ երեկոյան, մի փոքր ընթրելու հաց ու ջեմով, կամ նախորդ հանգստյան օրը տապակած կարտոֆիլով:

Տարիներ անց, երբ ջեռուցման, էլեկտրականության և սնվելու խնդիրները անցյալում էին, ուղեղիցս ջնջեց հաղթահարված ձմեռների և նույնիսկ ամառների մասին ողջ հիշողությունը՝ կարծես այդ տարիները ընդամենը երազ էին: Ընդամենը որոշ պատառիկներ մնացին այդ տարիներից, որոնք ժամանակ-առ-ժամանակ այցելում են ինձ՝ մարմինս նորից պատելով սառնությամբ:

Գարնանը ինձ մի քանի օրով հեռավոր գյուղից այցելել էր նկարիչներիչ միակ ընկերս, որը ցանկանում էր ցուցահանդես կազմակերպել Երևանում: Նիհարակազմ, երկար ցաքուցրիվ մազեր, անհասկանալի ուսումնասիրող աչքեր, ինքնափոփություն – Արգամը եթերային նկարչի ամբողջական կերպար էր: Գյուղում տղաները նրա հետ չէին շփվում՝ այլ միայն բամբասում, աղջիկները՝ եթե նկատում էլ էին, ապա միայն ընկերուհիների հետ զրույցում ասելու, որ այսօր երկար մազերով տղա են տեսել:

Գեղեցիկ բնաշխարհում ապրող միայնակ նկարիչին շատ բան պետք չէ; հատկապես, որ նա տարված է քրիստոնեական հավատքի պրպտումներով: Նրա նկարներում հայրենի բնաշխարհը և այնտեղ ապրող կոշտ-ու-կոպիտ մարդիկ, հետզհետե մղվել են հետին պլան՝ իրենց տեղը զիճելով հրեական կերպարներին, կրոնական մեկնաբանություններին և ակուլտիզմին:

Արգամը իր նկարենով փորձում էր ստեղծել աստծո հարյուր անվանումների պատկերները, յուրովի ներկայացնել Աստծո շունչը և խորհուրդները: Սակայն անհավատներին դա չի հետաքրքրում; իսկ հավատքի ներկայացուցիչները՝ կասկածամիտ են մյուսների մեկնաբանություններում:

Անլույս երեկոները մեր ժամերով ձգվող զրույցները արագ տեղափոխվում էին դեպի կրոնական դոգմաներ, հավատքի ու սիրո հարաբերություն, և վերջում եզրափակվում՝ աստծո գործերի անքննելիությամբ:

Այն ինչ Արգամի համար կյանք էր, ստեղծագործելու ներշնչում, գոյության իմաստ, բազում դժվարությունները հաղթահարելու նեցուկ; ինձ համար ընդամենը կրոն էր, ճամարտակելու և ձանձրալի երեկոները մթնեցնելու միջոց: Նրա փխրուն հոգին ի վիճակի չէր երկար համակերպվել իրեն համար այդքան կարևոր ու սուրբ զգացողությունները չընկալող, և հավատքը որպես սին ու նունիսկ վնասակար պնդող զրուցակցին:

Մի առավոտ արթնացա, իսկ Արգամը չկար: Սեղանին մի փոքրիկ թուղթ էր դրված, որտեղ նա գրել էր, որ ավելի շուտ ուղտը կմտնի ասեղի անցքով, քան ես կճանաչեմ և կընդունեմ ճշմարիտ լույսը: Նման մարդուն այլևս չի կարող որպես ընկեր ընդունել, և ընդհանրապես չի ցանկանում ճանաչել:

Ոչինչ անել չէի կարող՝ իմ բնութագրման մեջ նա ամբողջովին ճիշտ էր: Մի թե չէր կարելի զրուցել արվեստից, աղջիկներից կամ նման այլ անշառ թեմաններից; ինչ իմաստ ուներ դաժան տարիները և շրջապատի քամհարանքը հավատքի զորության միջոցով հաղթահարող մարդուն փորձել զրկել դրանցից՝ ինչ է թե քո գիտելիքները և աշխարհընկալումը քեզ այլ եզրահանգումներ են հիմնավորել:

Ամիսներ անց մեր ընդհանուր ընկերը տեղեկացրեց որ Արգամին հաջողվել էր Երևանում ցուցահանդես կազմակերպել, սակայն այնտեղ ոչ մի գործ չէր վաճառվել, իսկ այցելուների քանակը սակավաթիվ էր՝ մի քանի ծանոթ ու բարեկամ: Նա զարմացավ, որ չէի այցելել, և այնքան էլ չհավատաց, որ ցուցահանդեսի վայրի և ժամի մասին տեղյակ չէի: Ասաց որ Արգամը վշտացել էր, սակայն չէր հուսահատվել՝ չարը հավատքի զորությունը փորձելու բազում միջոցներ ունի, որոնցից մեկն էլ հենց ցուցահանդեսի ձախողումն էր:

Անցել է քսան տարի: Արգամին երբեք չտեսա: Վերջերս իմացա, որ շարունակում է գեղանկարչություն և արվեստ կրթել մատաղ սերնդին, ամուսնացել է, ունի երեխաներ:

Գնել Խաչատրյան

23.11.2014

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s