Ճանաչում

Վարշամի հարյուր ձանձրալի օրերից մեկն էր: Միայնակ ծերացող գիտությունների թեկնածուի կյանքում այլևս հուսալու շատ բան չէր մնացել: Գիտական հայտնագործություններ, դասագրքերում ուրույն տեղ, մասնագիտական աշխարհում անուն, ծնողների և շրջապատի ակնածանք, … — դրանք բոլորը հաստատակամ անհայտացան, ինչպես իր հուսավառ ծնողները: Դեռևս իրական էր միայն համալսարանում շաբաթական մի քանի դասաժամը: Հեռուստացույցով ցույց են տալիս բոլոր տեսակի անարժանների; հանցագործների կյանքը ու հայացքները մանրամասն վերլուծում ու մեկնաբանում; սակայն գիտությանը ողջ կյանքը նվիրած տաղանդավոր և կարգապահ անձին — երբեք: Տարիններով կուտակած և հազար անգամ կշռադատած ասելիք շատ ունի; սակայն “ձայն բառբառո անապատի”: Բարեկամները հազվադեպ են հիշում, միայն երբ ունեն ծույլ ու անընդունակ ուսանողներ, որոնց մաթեմատիկայի գիտելիքները պետք է հասցնել նվազագույն անցողիկ գնահատականի, կամ նրանց դասախոսին գնահատականը նշանակելու համար՝ գումարը փոխանցող վստահելի միջնորդ գտնել: Նույն շենքում ծերացող ընկերուհի ունի, նույնպես գիտության թեկնածու – նույնիսկ մոռացել է, թե ինչ գիտության: Երեկոները միասին սուրճ են խմում, դժգոհում գիտության նկատմամբ ստոր վերաբերմունիքից, երբեմն էլ սեքսով զբաղվում: Վարշամի սենյակը յոթ քառակուսի է, պլուս երկու քառակուսի պատշգամբը և հարևանի հետ ընդհանուր օգտագործման փոքրիկ զուգարան-բաղնիքը: Նախկին հանրակացարան ծառայած սենյակից ճնշող հոտ է սփռում: Ասում են, որ այդ շենքում երեք տարուց ավել ապրած ոչ մի կին կամ տղամարդ չի ամուսնացել: “Ամեն ինչ ունայն է” – անդադար հիշեցնում են սենյակի յուղոտված ու կեղտից ծանրացած պատերը: Կարծես ինքն էլ է անվերադարձ կպել այդ յուղոտ պատերին: Բայց Վարշամը անուղղելի համառ է: Նրա թոշնած դեմքին թաքնվել ցանկացող աչքերում ժամանակ առ ժամանակ դեռևս նշմարվում են բոցեր: Դեռ ժամանակ կա հասարակությանը հիշեցնելու իր գոյության կարևորության մասին: Վահրամի համար աքսիոմա է, որ տիեզերքում ամեն ինչ բանաձևի արդյունք է: Բոլոր շարժումները, անշունչ առարկաները և շնչավոր էակները հայտնի կամ դեռևս անհայտ բանաձևով կարելի է ստանալ: Նույնիսկ մի քանի տարի կորցրեծ Աստվածաշնչյան դոգմաները մաթեմատիական բանաձևերով արտահայտելով: Աստված բազմաթիվ գերադրական հատկանիշներ ունի, ինչպես և թվերը: Վարշամը դրանք անգիր գիտե. “Աստված կատարյալ է”- դա անշուշտ π-ն է, որը չափում է ամենկատարյալ մարմինները; “Աստված անսահման է”, դա անշուշտ e-ն է՝ անսահման փոքրի և անսահման մեծի կապող օղակը: Աստծո հարյուր անունների և մաթեմատիկայի փոխկակացման միջոցով Վարշամի բացահայտել էր ուշագրավ հատկություն՝ Աստծուն բնորոշող թվերը իռացոնալ են, կամ ոչ մաթեմատիկներին հասկանալի լեզվով ասած՝ ոչ ռացիոնալ: Սկզբում Վարշամը ենթադրեց, որ դա Աստծո հատկանիշներից մեկն է՝ “Աստծո գործերը անքննելի են”; սակայն հետո ըմբռնեց, որ դա ոչ թե հետևանքն է, այլ պատճառը: Աստված մարդկանց պատգամելով ռացիոնալություն և կանոնավորություն, ինքն իր էությամբ՝ իռացոնալ է: Այդ հայտնագործությունը Վարշամին մի որոշ ժամանակ թևեր էր տվել՝ միտքը նրան հասցրել էլ մարդկանց անհասանալի տարածություններ: Նրա մարմնով նունիսկ սառսուռ էր անցել, որ միգուցե Աստված անմիջապես պատժի իրեն՝ մարդկանց համար անբացահայտելին բացահայտելու համար: Սակայն Աստված նրան չպատժեց; այլ թողեց որ մարդիկ իրենց քամհարանքով էլ ավելի նվաստացնեն Վարշամի համեստ գոյությունը: Այդ հայտնագործությունները նույնիսկ իր համեստ խնայողությունների հաշվին տպագրեց ու անվճար բաժանեց համալսարանում՝ ուսանողներին ու գիտնականներին, և եկեղեցում՝ հավատացյալներին ու հոգևորականներին: Ոչ ոք չարձագանքեց; այլ միայն համալսարանում գրավոր նկատողություն ստացավ ոչ գիտական նյութեր ուսանողության շրջանում տարածելու համար: Աստված իռացոնալ է; իսկ ինքը իր ողջ գիտակից կյանքում ռացիոնալ է ապրել: Վարշամը կարկամեց – վերջապես բացահայտեց հասարակությունում երևալու բանաձևը՝ իռացիոնալությունը: Նրա մտքով սկսեցին շարժվել իռացոնալ արարքների բազմաթիվ տարբերակներ՝ պատմական ու արդի, որոնք փառք ու ճանաչում են ապահովել մյուսներին – պատերազմական նվաճումներ, youtube-յան խեղկատակություններ, կրոնների ստեղծում, գողություն, գնդակախաղ, ինքնասպանություն, խարդախություն, պոռնոգրաֆիա, տեռոռիզմ… Ընտրանքները բազմաթիվ են՝ բոլոր տեսակի ընդունակությունների և ճաշակների համար: Նույնիսկ կարելի է մեկի փոխարեն մի քանիսը փորձել, որպեսզի հաջողությունը էլ ավելի հավանական լինի: Ռացիոնալ միտքը դեռևս փորձում է համոզել սկսել առավել անվտանգից ու հեշտից՝ youtube-յան խեղկատակությունից, իսկ ամենավերջում թողնել անդառնալիները՝ ինքնասպանությունը կամ տեռոռիզմը: Իռացոնալ արարքները ոչ միայն կապահովեն Վարշամի ճանաչումը երկնային կյանքում, այլև կբացեն դրախտի դռները նրա առջև: Վարշամը վաղուց չէր հրճվել: Գիտական տվայտանքները վերջապես առատորեն վարձատրեցին նրան՝ բացահայտելով Աստծո բանաձևը և վստահաբար կապահովեն նրա պատմական անմահացումը: Գնել Խաչատրյան 09.01.2015թ.

Թողնել մեկնաբանություն