Փաբում

Փաբում համապատասխան մթնոլորտ էր- ռուսական օղի, բազմաթիվ չափազանց գեղեցիկ աղջիկներ, ամերիկյան կենդանի երաժշտություն, ամերիկյան հարդարանք; նույնիսկ բարի էկրանին ամերկյան քոուբոյների սև-սպիտակ ֆիլմ էր:

Արդեն երեսուն տարի Ամերիկայում է ապրում` Լոսում: Սակայն այնտեղ փաբերում այսքան գեղեցիկ աղջիկներ երբեք չի հանդիպել, քան այս հեռավոր փոքրիկ երկրում՝ Մոլդովայում, որտեղ հյուրընկալվել է իր վաղեմի ընկերոջը: Այստեղ հայեր սակավաթիվ են, միայն երբ այսօր այցելեց հայկական եկեղեցի, որտեղ գենոցիդի հարյուրամյակն էին նշում՝ հարյուրի մոտ հայ կար, որոնք հավաքվել էին Մոլդովայի տարբեր վայրերից: Մի քանիսի հետ ծանոթացավ, մոմ վառեց, հպարտացավ գենոցիդը ճանաչող երկրների վերջին շատացումով: Վերջում մատաղ կերան ու տարալուծվեցին փոքրիկ քաղաքի իրենց տներով:

Տաքսիստը ասաց, որ ամերիկյան անվանումով այս փաբում երեկոյան կարող է հաճելի ժամանակ անցկացնել; առաջին տպավորությունը սպասվածից շատ ավելին էր: Ճիշտը օղուց սկսելն է` բարձրացնելու տրամադրությունը և համարձակությունը: Բարի մոտ երկու շիկահեր աղջիկներ էին նստած, իսկ նրանց կողքին նստած երկու տղաները նրանց հետ չեն շփվում՝ հավանաբար միասին չեն: Շիկահերներից ոչ հեռու մոտեցավ բարին, այնպես որ կարողանա տեսնել նրանց դեմքերը, ու բարմենից օղի խնդրեց: Մինչ բարմենը կլցներ օղին, հասկացավ որ այս շիկահերները իր համար շատ երիտասարդ են՝ համարյա եռակի անգամ: Երբ երիտասարդ էր, Հայաստանում ոչ շիկահերներ կային և ոչ էլ փաբեր; իսկ Լոսում, որտեղ մեքսիկները ու սևերն էլ շիկահերներից վատը չեն, իրեն հետևող հայի հազար աչք կա:

Մոլդովայում այս ամերիկյան փաբում ինքը ազատ է՝ շիկահերներով լի – ափսոս տարիքը այն չէ: Բարմենը մատուցեց օղին: Շիկահերների մոտ նստած երիտասարդների դեմքները ծանոթ թվաց՝ կարծես այսօր եկեղեցում էր տեսել: Բարմենին հարցրեց՝ “այս տղաները հայ են?”, և դրական պատասխանից հետո մոտեցավ նրանց:

Երիտասարդներից մեկի մոտ ազատ նստատեղ կար՝ շիկահերների հակառակ կողմից՝ առաջարկեցին նստել, երբ իմացան հայ է: Հաճելի հայրենակիցներ էին՝ սկսեց զրուցել իր կողքինի հետ, իսկ մյուսի հետ շիկահերները սկսեցին ուրախ-ուրախ զրուցել: Տեսնես ինչ են այդպես զրուցում՝ կարծես ամբողջ կյանքում ծանոթներ են եղել, այլ ոչ թե հենց նոր իմացան իրար գոյության մասին: “Արդյոք երգչին չպատվիրի հայերեն երգ երգել?”, սակայն հայրենակիցը ասաց, որ Մոլդովայում չի կարծում, որ հայերերն երգ իմանան: “Փողին մունաթ, փողը տուր ինչ լեզվով ուզում ես՝ կերգեն:” Հայրենակիցը հորդորեց, որ բոլոր դեպքում այսօր այդ օրը չէ՝ փաբում հայերեն երգ հնչեցնելու – “իհարկե, ինչը ճիշտ է, ճիշտ է՝ այսօր այդ օրը չէ:”

Մի բարձրահասակ շիկահեր սկսեց հաճախակի հայտնվել իրենց շուրջ՝ պարային շարժումների ընթացքում հայացքներ նետելով: Շպարն ու շիկահերությունը այնքան շատ էր, որ տարիքը անգուշակելի էր դարձնում; բայց իրենից որ ջահել է ու չափազանց սեքսուալ: Նմաները իրեն Լոսում չեն էլ նկատում, իսկ այս շիկահերի հետ միգուցե բախտը բերի՝ ով գիտե: Շիկահերը ավելի շատ ուշադրությունը կողքի երիտասարդին էր դարձնում, սակայն հայրենակիցը կարծես ամաչում էր շփվել:

Հարմար պահ ու համարձակություն գտավ շիկահերին առաջարկելու խմիչք հյուրասիրել: Ի ուրախություն իրեն՝ ժպտաց ու համաձայնեց, նույնիսկ մարմնով հպվեց իրեն: Զգաց շիկահերի մարմնի տաքությունը, անուշաբույրը, շիկահերի վարսերի սահումը իր ուսի վրայով, շիկահերի կուրծքը իր գլխին այդքան մոտ: Վաղուց մոռացված սառսուռ անցավ ողջ մարմնով մեկ: Նստատեղից բարձրացավ և նայելով շիկահերի երկնագույն աչքերի մեջ բնազդորեն մի կումով դատարկեց օղու հիսուն գրամը:

Շիկահերը նույնպես մի կումով խմեց հիսուն գրամը, և առաջարկեց միանալ իրենց սեղանին, որտեղ նրա ընկերուհին էր, ու իրենից մի քիչ երիտասարդ տղամարդ: Հայրենակցից ներողամտություն հայցեց, ու տեղափոխվեց շիկահերի սեղանին: Սակայն մի րոպպե էր չէր անցել, շիկահերը թողեց իրեն ու մոտեցավ բարի մոտ կանգնած այլ տղամարդու: Մյուս երկու սեղանակիցները ալկահոլից թմրած փռվել էին աթոռներին:

Նեղված վերադարձավ հայրենակցի մոտ ու բարմենին հարցրեց՝ “Այս շիկահերը մարմնավաճառ է?”: Հարցը կարծես շատ բարձր հնչեց, որ նույնիսկ մյուս հայրենակիցը ու նրա հետ զրուցող շիկահերները մի պահ կանգ առան ու նայեցին իրեն, իսկ հետո սկսեցին լիաթոք ծիծաղել: Բարմենի հակիրճ արձագանքը որքան էլ սպասված էր, միևնույն է, սառը ցնցուղի պես պատեց իրեն:

Նորից օղի խնդրեց, և չզգաց ինչպես բաժակը դատարկվեց: Քոուբոյների սև-սպիտակ ֆիլմը էլ ավելի գորշացավ: Հայրենակիցը ինչ որ հարցեր տվեց, կամ փորձեց զրույցը շարունակել: Տխուր նայեց նրան, ու ասաց. “Գենոցիդը չեմ կարողանում մոռանալ”: Երիտասարդը այլևս ոչինչ չհարցրեց, քիչ անց միանալով ընկերոջ ու երկու երիտասարդ շիկահերների զվարթ զրույցին:

Գնել Խաչատրյան

26.04.2015թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s